Հրդեհ Աշխաբադի փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 16։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշխաբադի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։


Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։25-ին։


Չբնակեցված բնակարանի պատշգամբում այրվել են կենցաղային իրեր։


Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ։