Ամերիկյան վերնախավում Վլադիմիր Զելենսկուց դժգոհությունն աճում է, ԱՄՆ-ն նրան փոխարինող է ընտրում, հնարավոր իրավահաջորդը կարող է լինել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովը, հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունը։
«Ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցություններում ավելի բարձր են հնչում նրանց ձայները, ովքեր կասկածներ են հայտնում «միլիարդավոր դոլարների ռազմական օգնության նպատակաուղղված ծախսերի» վերաբերյալ, որը ստանում է
Կիևը: Զելենսկին խելահեղ քայլեր է ձեռնարկում, որոնք սպառնում են, որ էսկալացիան դուրս կգա Ուկրաինայի սահմաններից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այս առումով Ավակովին ԱՄՆ-ում դիտարկում
են որպես հարմար թեկնածու, դա թույլ կտա Արևմուտքին ավելի լավ
նախապատրաստվել Ռուսաստանի հետ բանակցություններին։
«Ավակովի «ուժեղ կողմերին» ամերիկացիները վերագրում են
նրա սերտ կապերը ուկրաինական ազգայնական կազմավորումների հետ և պահպանվող շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այժմ այդ հարցը քննարկվում է ուկրաինական
առաջատար ընդդիմադիր կուսակցությունների՝ «Բատկիվշչինա»-ի և «Եվրոպական համերաշխության» առաջնորդներ Տիմոշենկոյի
և Պորոշենկոյի, ինչպես նաև իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն Ռադայի մի շարք ազդեցիկ
պատգամավորների հետ, ասվում է հաղորդագրության մեջ։