Թոմ Կրուզը Փարիզում Օլիմպիական խաղերի փակման արարողությանը ցատկել է մարզադաշտի տանիքից. Նա դրոշը փոխանցել է Լոս Անջելեսին

Թոմ Կրուզը հնարք է կատարել Փարիզում Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։

 


Դերասանը ցատկել է մարզադաշտի տանիքից և իջել պարանի վրա: Նա Խաղերի մասնակիցներից ընդունել է օլիմպիական դրոշը և մոտոցիկլետով տարել այն։

 


Այնուհետ արարողությունը դիտողներին ցուցադրվել է տեսահոլովակ, թե ինչպես է Թոմ Կրուզը ուղևորվում ԱՄՆ և դրոշը փոխանցում 2028 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին, որը կանցկացվի Լոս Անջելեսում։