Մերձավոր Արևելքը կանգնած է անհայտ մասշտաբի պատերազմի եզրին․ Բորել

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ տարածաշրջանը հասնելով  անհայտ մասշտաբի պատերազմի եզրին: Այս մասին «X»-ի միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։


«Մենք բոլորս պետք է կանխենք ևս մեկ աղետ։ Հետագա ուղին հիմնականում համաձայնեցված է. հրադադար Գազայում, անմիջապես։ Բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են լարվածության թուլացմանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Բորելը։