Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան
ստացել է F-16 կործանիչներ:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի, Դանիայի և Նիդեռլանդների
գործընկերներին, որոնք համաձայնել են մատակարարել կործանիչները։
«Մաղթում եմ, որ մեր ռազմաօդային ուժերը, մեր բոլոր զինվորները
զգան ուկրաինացիների հպարտությունը մեր մարտական ավիացիայում և Ուկրաինա բերեն հենց
այնպիսի մարտական արդյունքներ, որոնք կմոտեցնեն մեր հաղթանակը՝ մեր արդար խաղաղությունն
Ուկրաինայի համար»,- գրել է նա։
Ըստ The Economist-ի՝ Ուկրաինան ստացել է տասը կործանիչ։ Ինչպես
նշում է հրատարակությունը, մինչև տարեվերջ Ուկրաինա կժամանի ամերիկյան արտադրության
ևս 20 ինքնաթիռ։