Միգուցե դուք ցանկանում եք ձմռան ամիսներին փախչել տանից և աշխատել վիլլայում ծովի ափին, կամ գուցե պատրաստ եք նոր կարիերա սկսել և ռինգ մտնել որպես Մուայ թայի մարտիկ։
Հարավարևելյան Ասիայի հայտնի ուղղությունը վերջերս ներկայացրեց նոր հնգամյա վիզա՝ այն մարդկանց համար, որոնք աշխատում և ճանապարհորդում են և ցանկանում են երկար ժամանակ անցկացնել այնտեղ։
Թաիլանդի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության համաձայն՝ Destination Thailand Visa-ն (DTV) թույլ կտա ճանապարհորդներին մնալ մինչև 180 օր մեկ այցելության համար՝ բազմակի մուտքի հիմունքներով, հինգ տարվա ընթացքում։
Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ վիզան բաց է հեռակա աշխատողների մի քանի կատեգորիաների համար, ներառյալ ֆրիլանսերներ, նաև այն մարդկանց համար, որոնք ցանկանում են զբաղվել մուայ թայի ուսուցմամբ, խոհարարությանբ կամ երկարատև բուժումներ ստանալ։
Դիմելու համար ճանապարհորդները պետք է ապացուցեն, որ ունեն առնվազն 500․000 բաթ (մոտ 13․800 ԱՄՆ դոլար) միջոցներ, փաստաթղթեր, որոնք հաստատում են իրենց այցի նպատակը, օրինակ՝ բժշկական կենտրոնից նամակ կամ Թաիլանդից դուրս աշխատանքային կարգավիճակի ապացույց:
Վիզան, որն արժե 10․000 բաթ, թույլ չի տալիս դիմորդներին աշխատանք փնտրել Թաիլանդում: