Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին,
հետևելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը, նույնպես հերքել է մամուլում
հայտնված տեղեկատվությունը Երևանի և Թեհրանի միջև 500 միլիոն դոլար արժողությամբ
զենքի գաղտնի գործարքի մասին։
Այս մասին ավելի վաղ գրել էր Iran
International-ը՝ նշելով, որ հայկական կողմը իբր գնում է անօդաչուներ և հակաօդային
պաշտպանության համակարգեր։
Mehr գործակալությանը տված մեկնաբանությունում
դիվանագետն այս հրապարակումներն անվանել է «տարածաշրջանի երկրների հետ Իրանի
բարեկամական հարաբերությունները» վնասելու փորձ։
Նրա խոսքով՝ նման հաղորդագրությունները տարածում
են ոչ հուսալի լրատվամիջոցները, որոնք հաճախ դարձել են Իսլամական Հանրապետության
մասին ֆեյք լուրերի և կանխակալ վերլուծությունների աղբյուր։
Սոբհանին նշել է, որ Իրանը աջակցում է Կովկասյան
տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական
զարգացմանը։