Իլոն
Մասկի արհեստական բանականության ընկերության՝ xAI-ի երեք հիմնադիրներ ստեղծել են սեփական AI-ստարտափ, որը կզբաղվի ապագա իրադարձությունների կանխատեսմամբ, գրում է Bloomberg-ը։
Epochal
անվանումը կրող նոր ստարտափը մշակել է արտադրանք, որը թույլ է տալիս AI-գործակալներին մուտք գործել ինտերնետի արխիվացված տարբերակ, որը գոյություն է ունեցել որոշակի ժամանակահատվածում։ Այսպիսի «ժամանակային պորտալի» միջոցով, ինչպես այն անվանում է ընկերությունը, մշակողները AI-ին սովորեցնում են կանխատեսել ապագա իրադարձությունները։
Epochal-ի
թիմը հույս ունի ստեղծել առաջատար մոդել որոշումների կայացման համար ամենատարբեր
ոլորտներում։ «Գերմարդկային կանխատեսման ունակությունները գործնականում կփոխեն
գրեթե յուրաքանչյուր ոլորտ, քանի որ յուրաքանչյուր որոշում՝ դա կանխատեսում է»,-
կարծում է ընկերությունը։