Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։


Նա լրագրողներին ասել է, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել Երևան։


Պաշտոնական Երևանից դեռևս չեն արձագանքել Հաջիևի այս հայտարարությանը։


Հիշեցնենք` հունիսին վարչապետի մամուլի խոսնակը ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: