Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է իր աշխատանքը, բայց փոխել է հասցեն

Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բանակցությունների արդյունքում 2024 թվականի հուլիսի 15-ից Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է իր գործունեությունը նոր հասցեով։ Դեսպանն ու դեսպանատան ներկայիս անձնակազմը վերադարձել են Իրան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։


Իրանական կողմը, որպես հավատարմագրման երկիր, «Դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» շրջանակներում անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունների համաձայն՝ համապատասխան միջոցներ է իրականացրել Ադրբեջանի դեսպանատան նոր շենքի դիմաց դիվանագիտական ​​պահպանությունն ապահովելու համար, ասվում է տեղեկատվության մեջ։