Մենք այստեղ ենք՝ ցույց տալու, որ ձեր բարեկամն ենք. սենատոր Բին Կարդենը` Երևանում

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց. . «Մենք այստեղ ենք՝ ցույց տալու, որ ձեր բարեկամն ենք։ Մենք ուզում ենք ամրապնդել մեր գործընկերությունը, բայց այստեղ լինելով՝ տեսնում ենք անվտանգային մարտահրավերները, որ կան ձեզ համար։ Միջազգային աջակցությունը, որ կա ռազմական համատեքստում, ձեզ համար սահմանափակում է»,- նշել է սենատորը։

 

Սենատորը նշել է, որ  գործընկերությունը կարևոր է ոչ միայն ԱՄՆ-ի համար, այլև ժողովրդավարական երկրկների համար. «Ուզում ենք մեծացնել կապերը անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզներում: Մենք կփորձենք ուղիներ վերհանել, որոնցով կարող ենք առավել խորացնել այն առաջընթացը, որ ունեցել ենք»։