Իրանում այսօր՝ հուլիսի 5-ին, կկայանա արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Նախագահի պաշտոնի համար պայքարում են առողջապահության նախկին նախարար, 69-ամյա ռեֆորմիստ Մասուդ Պեզեշկիանը և հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի 58-ամյա ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին։
Առաջին փուլում, որը տեղի է ունեցելհունիսի 28-ին, Պեզեշկիանը և Ջալիլին ստացել են ձայների համապատասխանաբար 44 և 40 տոկոսը. հաղթելու համար անհրաժեշտ է 50%-ից ավելի ձայն։
Քվեաթերթիկների առնվազն 4 տոկոսն անվավեր է եղել։
Ինչպես նշում են իրանական լրատվամիջոցները, նախագահական ընտրությունների առաջին փուլում ընտրողների մասնակցությունն ամենացածրն է եղել 1979 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծումից ի վեր։ Երկրորդ փուլում նույնպես բարձր մասնակցություն չի սպասվում։