Ալիևը դիմել է Ադրբեջանի ՍԴ՝ Միլի Մեջլիսը ցրելու հարցով

Այսօր՝ հունիսի 24-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի Սահմանադրական դատարանի պալատի հերթական նիստը։


Ադրբեջանի Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նիստին Պլենումի քննարկմանն է ներկայացվել Ադրբեջանի նախագահի հարցումը՝ կապված Միլի Մեջլիսի լուծարմանը Ադրբեջանի Սահմանադրության համապատասխանության և արտահերթ ընտրությունների նշանակման հետ։


Հարցումը կքննարկվի հունիսի 27-ին, ժամը 10:00-ին նշանակված Սահմանադրական դատարանի Պլենումի նիստում։