ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, նախկինի պես հանձնառու է օժանդակություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ հղած ուղերձում:
«ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին մարտական գործողություններից առաջացած հումանիտար հետևանքները վերացնելու հարցում: Դրանք են բոլոր պահվող անձանց ազատ արձակումը, անհետ կորածների որոնման աշխատանքները, աճյունների փոխանակման գործընթացը»: