Փարաքարում հրդեհ է բռնկվել. պայթյունի մասին տեղեկությունները կեղծ են

Նոյեմբերի 10-ին, ժամը 14։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ի փակուղում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։07-ին, մարվել՝ 15։36-ին։


Պայթյունի վերաբերյալ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։