Իսրայելում գործադուլներ են. չեն իրականացվի չվերթներ, կփակվեն մանկապարտեզները, դպրոցները և առևտրի կենտրոնները
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Իսրայելի «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանը երկուշաբթի օրը չվերթներ չի իրականացնի «Հիստադրութ» արհմիության կողմից կազմակերպված գործադուլի պատճառով՝ ի նշան իրավական բարեփոխումների դեմ բողոքի: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
«Թռիչքները դադարեցվել են մինչև հետագա կարգադրությունը»,- պարբերականը մեջբերում է կատարում արհմիության ղեկավարի հաղորդագրությունից:
Այսօր Իսրայելում գործադուլի պատճառով չեն գործի նաև մանկապարտեզները, դպրոցները և առևտրի կենտրոնները, դրանցից որոշները կբացվեն վաղը:
Դատական բարեփոխումների դեմ զանգվածային բողոքի ցույցերը, որոնք շարունակվում են արդեն 12 շաբաթ, հանգստյան օրերին հանգեցրել են բախումների ոստիկանության հետ, որոնք մի շարք դեպքերում ստիպված են եղել օգտագործել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։