ՌԴ-Սիրիա-Թուրքիա-Իրան քառակողմ հանդիպումը կարող է կայանալ ապրիլի սկզբին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարների տեղակալների մակարդակով քառակողմ խորհրդակցությունները կարող են կայանալ ապրիլի սկզբին՝ Մոսկվայում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը։

«Պատրաստվում ենք։ Շուտով... Կարծում եմ՝ ապրիլի սկզբին։ Մոսկվայում։ Դրանք կլինեն խորհրդակցություններ՝ նախարարների հանդիպման նախապատրաստման համար»,- ասել է Բոգդանովը: