ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկել Մոսկվայից օգնություն ստանալու թեման՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, Փաշինյանը օգնություն չի խնդրել։ Իհարկե հայկական կողմը ծայրահեղ անհանգստություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը կիսել է այդ մտահոգությունն ու հատկապես նշել՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտությունը: Առաջին հերթին այն դրույթը, որը վերաբերում է կրակի դադարեցման անհրաժեշտությանը։»,-ասել է Պեսկովը։