Սյունիքում բոլոր ՏԻՄ-երը Քոչարյանական թևից են և իրենց լծակները փորձելու են օգտագործել․ ԼՀԿ պատգամավոր․ Տեսանյութ
«Ես «Լուսավոր Հայաստանի» Սյունիքի ներկայացուցիչն եմ։ Պատկերացնու՞մ եք, թե Սյունիքում ինչպիսի ընտրություն է լինելու, բոլոր ՏԻՄ-երը՝ Սիսիանը, Գորիսը, Կապանը առայժմ հստակ չի երևում, Մեղրին Քոչարյանական թև են, իրենց լծակները փորձելու են օգտագործել։ Ես, որպես սյունեցի, շատ լավ գիտեմ, թե ինչպես են օգտագործում լծակները», - այս մասին այսօր  «Մասնակցային ժողովրդավարությունը  գործողության մեջ» ծրագրի շրջանակներում իրականացվող հանդիպման ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

«Ես ԼՀԿ-ի Սյունիքի ներկայացուցիչն եմ։ Պատկերացնու՞մ եք, թե Սյունիքում ինչպիսի ընտրություն է լինելու, և ամբողջ ընթացքում այնտեղ եմ լինելու։ Այնտեղ շատ հետաքրքիր պատկեր է՝ բացի սահմանային լարվածությունը, բոլոր ՏԻՄ-երը՝ Սիսիանը, Գորիսը, Կապանը, Մեղրին Քոչարյանական թև են, իրենց լծակները փորձելու են օգտագործել։ Ես, որպես սյունեցի՝ շատ լավ գիտեմ, թե ինչպես են օգտագործում լծակները», - ասաց նա։

Գրիգորյանը նշեց, որ ԼՀԿ-ն սկսել է ձևավորել ստվերային կառավարություն։ «Եվ մենք գտնում ենք, որ պարտադիր չէ, օրինակ, որ Լուսավորի թիմից որևէ մեկը գնա սոցիալական ոլորտի նախարար կամ կրթության նախարար, եթե այդ մարդը պրոֆեսիոնալ չէ։ Ընտրել ենք պրոֆեսիոնալների։ Հիմա բանակցային գործընթացների մեջ ենք։ Քննարկում ենք՝ կհրապարակենք արդյո՞ք ստվերային մեր կառավարության անունները, թե՞՝ ոչ»։ 

Պատգամավորի խոսքով՝ անկախ նրանից՝ կուսակցությունների ծրագրերը պահանջարկ ունեն, թե չունեն՝ քաղաքական ուժը չի կարող ուղղակի ծրագիր չունենալ, տեսլական չունենալ։ 

Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստանի»  ծրագիրը ամբողջությամբ փոխվել է պատերազմից հետո, որովհետև հասկանալի է, որ առաջին հերթին անվտանգության խնդիրներն են։ 

«Խոսվեց նաև, որ աղքատության նվազեցման հետ կապված հարց հնարավոր է չլինի, բայց տեսեք՝ Սյունիքը այսօր ամենալարված իրավիճակում գտնվող մարզն է, բայց երբ,որ ես հանդիպում եմ քաղաքացիներին, իրենք հարցեր են բարձրացնում և՛ ժողովրդագրության հետ կապված, և՛ աղքատության հաղթահարման։ Այսինքն՝ պահանջարկը կա և մարդիկ սպասելիքներ ունեն։ Ծրագիր ունենալը պարտադիր է,որովհետև, երբ կուսակցությունը ընտրվի չպետք է նստի և նոր մտածի թե, որտեղից սկսի,այլ պետք է ունենա տեսլական, հերթական քայլեր, որպեսզի կարողանա արդյունավետ կառավարել և ունենալ ավելի լավ Ազգային ժողով», - հավելեց նա։