Վաղը՝ մարտի 14-ին, Եվրախորհրդարանը բանաձև կընդունի Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Հատկանշական է, որ իրենք՝ ադրբեջանցիներն են եվրոպացի քաղաքական գործիչներից վճռական միջոցներ ակնկալում Ալիևի ռեժիմի դեմ։
«Կան բավականին կոշտ կոչեր: Հուսով եմ, որ Եվրոպայում մեր՝ քաղաքական բլոգերներիս ծեծերը, սպառնալիքներն ու հետապնդումները նույնպես տեղ կգտնեն այդ բանաձևում։ Ես կսպասեմ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻն»,- Թվիթերում գրել է ադրբեջանցի բլոգեր Սուլեյման Սուլեյմանլին։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի այլախոհներ Օրհան Աղաևը, Մուհամմադ Միրզալին և այլք Բաքվի պատվերով բազմիցս ենթարկվել են մահափորձի։ Օգտագործելով կոռուպցիան՝ Ադրբեջանը իր քննադատներին հետապնդում է նաև դատաքննությունների միջոցով։