Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից տնտեսական վնասը գերազանցում է 100 միլիարդ դոլարը. ՄԱԿ
Փետրվարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից տնտեսական վնասը գերազանցում է 100 միլիարդ դոլարը։ Այս մասին Ժնևում հայտարարել է Թուրքիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնը։ 

«Գնահատումը դեռ շարունակվում է, և նախատեսվում է, որ այն կավարտվի Բրյուսելում մարտի 16-ին ծրագրված ԵՄ դոնորների համաժողովում, սակայն արդեն պարզ է, որ վնասը կկազմի ավելի քան 100 միլիարդ դոլար»,- հայտարարել է նա։

Վինտոնը պարզաբանել է, որ այս գնահատականը վերաբերում է միայն Թուրքիային։ ՄԱԿ-ի ներկայացուցչի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով փլուզվել է ավելի քան 200 հազար շենք, որոնցում տեղակայվել էին ավելի քան 600 հազար բնակարաններ ու գրասենյակներ։