«Հայաստանում ԵՄ առաքելությամբ Բրյուսելը փորձում է չեզոքացնել ՌԴ-ի պատմական դերը՝ որպես անվտանգության երաշխավորի». Կիրիլ Լոգվինով
Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկը հետխորհրդային տարածքում ամրապնդվելու փորձ է՝ օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արդյունքներից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը:

«Սա ոչ այլ ինչ է, քան, օգտվելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված արդյունքներից, հետխորհրդային տարածքում Բրյուսելի ամրապնդման փորձ՝ խաղալով ինչ-որ «միջնորդի» դեր»,- ասել է Լոգվինովը։

Նրա խոսքով՝ «այստեղ կա նաև հակառուսական էական բաղադրիչ. մեր երկրի պատմական դերը չեզոքացնելու ձգտում՝ որպես անվտանգության երաշխավորի»։