Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Նյու Դելիում հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Միրզոյանը Նյու Դելի էր ժամանել նախօրեին։ Երկու նախարարների հանդիպումը շարունակվել է առանց մամուլի։ Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ Միրզոյանի այցը նախատեսված է մարտի 3-ից 4-ը։