Բաքվում մեկնարկել է ՌԴ-ի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ադրբեջանի ԱԳՆ՝ հանրապետության դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցելու։

Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ հանդիպումն արդեն մեկնարկել է։

Հիշեցնենք, որ երեկ Լավրովը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նշենք, որ  ՌԴ ԱԳ նախարարն այսօր կմասնակցելի նաև «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները 21-րդ դարում» ռազմավարական գործընկերություն տարածաշրջանային անվտանգության համատեքստում» համաժողովին։