ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում կայացել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի մեկնարկային հանդիպումը

2026 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ընդունել է «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի թիմին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Բորուտ Մատկովիչը, Կարեն Ազարյանը և Դոմինիկ Արիանոն՝ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի ներկայացուցիչները՝ քննարկելու շուկայի վերահսկողության ոլորտի իրավական և ինստիտուցիոնալ համակարգի գնահատման, ինչպես նաև համապատասխան վերապատրաստումների իրականացմանն ուղղված աշխատանքների մեկնարկը։


Անդրադարձ է կատարվել հետագա քայլերին՝ ուղղված Հայաստանում շուկայի վերահսկողության համակարգի ամրապնդմանը և դրա համապատասխանեցմանը Եվրոպական միության օրենսդրությանն ու լավագույն փորձին՝ Հայաստան–Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում։