ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի ղեկավար, հանրապետական Մայքլ ՄակՔոլը պարզաբանել է Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցելու շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ուկրաինային F-16 կործանիչներ տրամադրելու հարցը օրակարգից չի հանվել»,- ասել է նա ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը հանգել է այն եզրակացության, որ Ուկրաինային անհրաժեշտ են ATACAMS և F-16 հրթիռները։ Նա չի բացառել, որ զենքը Ուկրաինային կարող են հանձնել հակամարտության «վճռական և շրջադարձային պահին»։
ՄակՔոլը նաև նշել է ուկրաինացի օդաչուներին ուսուցանելու կարևորությունը. «Դա կտևի 3-6 ամիս: Մենք պետք է դա անենք հիմա»: