«Ձեր հայ բարեկամներին խորհուրդ տվեք ստորագրել Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը, այլապես դա կպարտադրվի». Բաքվի դեսպանը՝ Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ին
Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը կրկին ուժի սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին այն բանից հետո, երբ փետրվարի 21-22-ը Երևան կատարած այցի ընթացքում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը պաշտպանել է հայկական դիրքորոշումը։

«Ադրբեջանին ուղղված միակողմանի «կոչերը» հիմնված են Հայաստանի տեղեկատվության վրա։ Ստուգեք իրականությունը և թվերը: Ձեր հայ բարեկամներին խորհուրդ տվեք ստորագրել խաղաղության պայմանագիրը, որն առաջարկել է Ադրբեջանը։ Սա միակ ճանապարհն է դեպի խաղաղություն, որը մենք բոլորս ցանկանում ենք: Հակառակ դեպքում դա կլինի պարտադրաբար։ Ստուգեք Մյունխենը, ոչ թե 1938 թվականի, այլ MSC 2023 պանելը Հարավային Կովկասում»,- Թվիթերում գրել է Ադրբեջանի դեսպանը: