Վաշինգտոնը «ուշադիր հետևելու է, թե ինչ է անում Ռուսաստանն իրականում», և պատրաստ է ապահովել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների անվտանգությունը։ Այս մասին Աթենքում լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է The New York Times-ը։ Նրա խոսքով՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին մասնակցությունը դադարեցնելու մասին Պուտինի հայտարարությունը «առաջացնում է խորը ափսոսանք»։
Բլինքենն այդ որոշումը անվանել է «անպատասխանատու»։
Միաժամանակ նա նշել է, որ «ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ ցանկացած պահի խոսել ռազմավարական սպառազինությունների սահմանափակման մասին՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում աշխարհում կամ մեր հարաբերություններում»։