ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը երկարաձգելու մասին որոշումը։ ԵՄ Խորհրդի համապատասխան վճիռը հրապարակվել է «Եվրամիության պաշտոնական ամսագրում»։
«Սահմանափակող միջոցառումները պետք է երկարաձգվեն մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը»,- ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրամիության պաշտոնական ամսագրում» հրապարակվելու հաջորդ օրը։
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ցուցակում ներկայումս ընդգրկված են 1386 ֆիզիկական անձինք և 171 ընկերություններ։