Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան որոշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել մասնակցելու G7-ի առաջնորդների առցանց հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա փետրվարի 24-ին Ճապոնիայի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ Ճապոնիայի կառավարության ղեկավարը համապատասխան որոշման մասին հայտնել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության հանդիպմանը, որի նախագահն է ինքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկու ցանկությունը՝ մասնակցել G7-ի առաջնորդների հանդիպմանը, հնչել է ուկրաինական կողմից։
G7-ի առաջնորդների բանակցությունները այս տարի առաջինը կլինեն Ճապոնիայի նախագահությամբ և կանցկացվեն փետրվարի 24-ին։