ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում է։ Սա առաջին այցն է Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր։ Կիևում Բայդենը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ։ Զելենսկին լուսանկար է հրապարակել, գրելով․ «Ջո Բայդեն, բարի գալուստ Կիև։ Ձեր այցը աջակցության շատ կարևոր դրսեւորում է բոլոր ուկրաինացիներին»։