Ջո Բայդենը ժամանել է Կիև, հայտնել է Bild-ի լրագրող Ջուլիան Ռեպկեն։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր Արժանապատվության հեղափոխության տարեդարձին «հիմնական» գործընկերներից մեկի ժամանման մասին։ Կիևում արգելափակվել են մի շարք փողոցներ, մասնավորապես՝ երկաթուղային կայարանի և ԱՄՆ դեսպանատան մոտ։