Բայրամովն ու Չավուշօղլուն այսօր քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները, մարդասիրական օգնության ցուցաբերման հարցեր։

Հեռախոսազրույցի ընթացքում Մևլութ Չավուշօղլուն մանրամասն խոսել է երկրաշարժի գոտում տիրող իրավիճակի, փրկարարական աշխատանքների ընթացքի մասին։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։