Ֆրանսիան ողջունում է Արարատ Միրզոյանի այցելությունը Թուրքիա
Ֆրանսիան ողջունում է Արարատ Միրզոյանի այցելությունը Թուրքիա` երկրաշարժից տուժած բնակչությանը Հայաստանի տրամադրած աջակցության համատեքստում։

Այս մասին նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որից հետո Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: