ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը Կանադայի հետ սահմանին՝ Հուրոն լճի վրա, խփել է անհայտ թռչող օբյեկտ։
Պենտագոնի տվյալներով՝ թռչողն սարքն առաջին անգամ նկատվել է շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, Մոնտանա նահանգում: Կիրակի օրը այն նկատել են Վիսկոնսինում և Միչիգանում։ Օբյեկտը խոցվել է Ջո Բայդենի հրամանով, երբ այն գտնվում էր Հուրոն լճից մոտ վեց հազար մետր բարձրության վրա։
Ըստ ԱՄՆ իշխանությունների հայտարարությունների՝ օբյեկտն ունեցել է ութանկյուն կառուցվածք և պոտենցիալ վտանգ է ներկայացրել քաղաքացիական ավիացիայի համար։