Ալիեւը ավելի քան մեկ միլիոն դոլար է հատկացրել`Ղարաբաղի՝ Ադրբեջանին անցած տարածքներում կանաչ էներգագոտի ստեղծելու համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հատկացրել է ավելի քան մեկ միլիոն դոլար (1 միլիոն 391 հազար)` Ղարաբաղի` Ադրբեջանին անցած տարածքներում կանաչ էներգագոտի ստեղծելու համար:

Նախագծային եւ նախահաշվային աշխատանքները իրականացվելու է միջազգային խորհրդատվական ընկերության կողմից: Գումարը հատկացվել է Ադրբեջանի նախագահի ռեզերվային հիմնադրամից: Ծրագրի պատասխանատվությունը դրվել է Ադրբեջանի Էներգետիկայի նախարարության վրա: