Գերմանիան կարևոր է համարում Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, որով անցնում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը երեքշաբթի օրը Բեռլինում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը շուտափույթ վերացվի։ Բերբոկն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը այստեղ պարտավորություններ ունեն։ «Մարդասիրական հասանելիությունը բացարձակ առաջնահերթություն է: Մեզ պետք են քայլեր խաղաղության ուղղությամբ»,- ասել է գերմանացի նախարարը։