ԵՄ-ն փրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա
Եվրոպական Միությունը փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա:

Այս մասին մասին հայտարարել է ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեշ Լենարչիչը։

«Այսօր առավոտյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մենք ակտիվացրել ենք ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ ԵՄ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող կենտրոնը համակարգում է փրկարարական խմբերի ուղարկումը Եվրոպայից։ Հոլանդիայի և Ռումինիայի թիմերն արդեն ճանապարհին են»,- ասաց նա: