«Ծովակալ Գորշկով»-ը Ատլանտյան օվկիանոսում անցկացրել է զորավարժություն՝ «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռի կիրառմամբ
Ատլանտյան օվկիանոսում զորավարժություններ են անցկացվել «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռի կիրառմամբ՝ ավելի քան 900 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ծովային թիրախի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունն անցկացրել է «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» ֆրեգատի անձնակազմը։

 «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» ֆրեգատի անձնակազմը, որը գործում է Ատլանտյան օվկիանոսի արևմտյան մասի շրջաններում, հիպերձայնային հրթիռային զենքի կիրառմամբ անցկացրել է զորավարժություն համակարգչային մոդելավորման միջոցով»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։ Անձնակազմը ցուցադրել է արհեստավարժության և համակարգվածության բարձր մակարդակ։ 

Ավելի վաղ «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը զորավարժություններ է անցկացրել ՀՕՊ համակարգերի շահագործման ուղղությամբ։ Մարզումներն անցկացվել են Նորվեգական ծովում, փոխանցում է RT-ն։