Մինչև հունվարի վերջը ուկրաինացի զինվորականները Գերմանիայում կսկսեն Marder հետևակի մարտական մեքենայի կառավարման ուսուցումը, իսկ մի փոքր ավելի ուշ՝ Leopard 2 տանկերի, որոնց առաջին խմբաքանակը կարող է փոխանցվել Ուկրաինային մարտին կամ ապրիլին: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսին։
Պիստորիուսը հայտարարել է, որ մարզումները տեղի են ունենալու Գերմանիայի ռազմական հրաձգարանում։
Նրա խոսքով՝ Marder-ի դեպքում դասերը կմեկնարկեն «մինչև հունվարի վերջը», իսկ Leopard 2-ի դեպքում՝ «փոքր-ինչ ուշ»։
Նա նշել է, որ Leopard 2-ի առաջին խմբաքանակի փոխանցումն Ուկրաինային սպասվում է «մարտի վերջին կամ ապրիլի սկզբին»։