Հյուսիսատլանտյան խորհուրդը պաշտպանության նախարարների մակարդակով փետրվարի 14-15-ը կհանդիպի Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Այս մասին այսօր հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Նիստը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Փաստաթղթում ասվում է նաև, որ Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի առանձին նիստը, որը կազմակերպել է ԱՄՆ-ն, տեղի կունենա փետրվարի 14-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։