Ստոլտենբերգը քննադատել է Էրդողանի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում
Անկարայի դժգոհությունն է առաջացրել Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանը վառելու բողոքի ակցիան։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ինքնարտահայտվելու ազատությունը և կարծիքների ազատությունը դաշինքի երկրներում չեն համարվում անօրինական։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, որը երկուշաբթի օրը՝ հունվարի 23-ին, հայտարարել էր, որ Շվեդիան չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելիս՝ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանը վառելու շաբաթ օրվա ակցիայից հետո։ 

Welt հեռուստաալիքին տված հարցազրույցում Ստոլտենբերգը նշել է, որ ինքնարտահայտվելու ազատությունը և կարծիքների ազատությունը թանկ արժեքներ են ինչպես Շվեդիայում, այնպես էլ ՆԱՏՕ-ի մյուս երկրներում։ «Եվ հենց այդ պատճառով այդ անվայել գործողությունները ավտոմատ կերպով չեն համարվում անօրինական»,- ընդգծել է դաշինքի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ շվեդական կառավարությունը դատապարտել է ակցիան «շատ հստակ արտահայտություններով»։