«Միացյալ շուկայի ստեղծումը, առանց ապրանքների մշակման, այս ուղղությամբ համաձայնեցված քաղաքականության, գրեթե անիրական է»․ Նիկոլ Փաշինյանի ելույթը․Տեսանյութ
«2020 թվականը վեր հանեց նոր առաջադրանքների մի ամբողջ սպեկտոր, որոնց կարգավորումներն ուղղված են այնպիսի ոլորտներում որոշումներ կայացնելուն, որոնք վերաբերում են ներքին շուկայի գործարկմանը, արտահանման և ներմուծման կարգավորմանը, որոնք վերաբերում են  զգայուն ապրանքների առանձին տեսակներին»,-այդ մասին այսօր ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ միության ինտեգրման հետագա պոտենցիալի բացահայտման պրիզմայից հարկավոր է նաև դիտարկել կոսմոսի վերաբերյալ միջպետական ծրագիրը, որն իրենք երեկ քննարկել են։ Վարչապետը վստահություն հայտնեց, որ այդ ուղղությամբ աշխատանքի արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա։ 

«Ինտեգրման ակտուալ առաջադրանքների որոշման տեսանկյունից ուզում եմ հատուկ ընգծել այսօր դիտարկվող փաստաթուղթը, արդյունաբերության համագործակցության հիմնական ուղղությունները՝ ԵՏՄ-ի շրջանակներում մինչև 2025 թվականի վերաբերյալ։

Կարծում եմ՝ ավելորդ չի լինի՝ ևս մեկ անգամ ընգծել, որ հենց արդյունաբերական ոլորտն է հանդիսանում  միության տնտեսական
համակարգի գլխավոր լոկոմոտիվներից մեկ։ Միացյալ ամբողջական շուկայի ստեղծումը, առանց ապրանքների մշակման, այս ուղղությամբ համաձայնեցված քաղաքականության, գրեթե անիրական է։ Կարևոր ենք համարում հետագայում ևս աշխատանքներ տանել արդյունաբերական գործողության խորացման և ազգային քաղաքականություննների կոորդինացիայի վրա»,-ասաց  Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ իրենք նաև հետաքրքրված են, որպեսզի բարձրացնեն ԵՏՄ-ում արտադրվող արտադրանքի մրցունակության կարողությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում։