Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կքննարկի Թուրքիային F-16-ների վաճառքի հետ կապված ներկա իրավիճակը։ Այս մասին Չավուշօղլուն հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի Նախարարների խորհրդի փոխնախագահ, արտգործնախարար Բիսերա Թուրկովիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախարարը նշել է, որ F-16-ի վերաբերյալ բանակցություններն արդեն ավարտված են, և այս գործընթացը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի կողմից։