Բելառուսում այսօր մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ թռիչքա-մարտավարական զորավարժությունները
Բելառուսում այսօր մեկնարկել են համատեղ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հետ, որոնք մտնում են զորքերի տարածաշրջանային խմբավորման ավիացիոն բաղադրիչի կազմի մեջ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
 
«Ռուսական կողմից միջոցառմանը մասնակցում է օդատիեզերական ուժերի ռազմական կազմավորումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Բելառուսի ռազմական գերատեսչությունը հիշեցրել է, որ «զորավարժությունների անցկացումն ապահովելու համար գործի են դրվել Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի բոլոր օդանավակայանները և պոլիգոնները»:
 
Այսօր սկսված համատեղ թռիչքա-մարտավարական վարժանքների պլանը ենթադրում է մարտավարական դեսանտի իջեցում։