Մեր կաթողիկոսը գիտի՞՝ երեկ Հռոմի պապը Ալիևի հիմնադրամի հետ է հանդիպել, նրանց կողմից խիստ PR-վող զրույց է ունեցել. մեր կաթողիկոսը Հռոմի պապին դիմե՞լ է. Սոսի Թաթիկյան
«Իսկ մեր կաթողիկոսը գիտի՞, որ երեկ Հռոմի պապը Ալիևի հիմնադրամի հետ հանդիպել և մշակութային ժառանգության ու հուշարձանների պահպանության վերաբերյալ համատեղ համագործակցության մասին նրանց կողմից խիստ PR-վող զրույց է ունեցել։ Իսկ նա Հռոմի պապին դիմե՞լ է մեր մշակութային ժառանգության ոչնչացման հարցով։ Կամ միջանցքի ապաշրջափակման։
Աֆրիկայում ու Արևելյան Թիմորում տեսել եմ, թե հոգևորականները ինչ մեծ դեր էին խաղում հոգևոր դիվանագիտության և խաղաղաշինության մեջ։ Նույն Հռոմի սույն պապը միջէթնիկ ու միջկրոնական հակամարտության ամենաթեժ պահին եկավ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն՝ լարվածություն թուլացնելու նպատակով, որը բարեհաջող ազդեցություն ունեցավ։
Իսկ ի՞նչ են անում մեր հոգևոր հայրերն այդ ուղղությամբ»։