Արարարտի մարզպետարանը Դաշտավան գյուղի բնակչուհի Արփինե Գասպարյանին տրամադրել է 100 հազար դրամ օգնություն։ Հիշեցնենք, որ Փետրվարի 13-ին Մասիս և Երևան քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակչուհի՝ 2 անչափահաս երեխաների մայր, Արփինե Գասպարյանի միակ օթևանը՝ վագոն-տնակը այրվել էր և ընտանիքը մնացել էր առանց տանիք։ Երկրաշարժի ցնցման արդյուքում տան հեռուստացույցը վայր էր ընկնել և պայթել, որից հրդեհ էր բռնկվել ու այրել ողջ տնակը։
Արդյունքում տան իրերը՝ հեռուստացույց, նոր գնած սառնարանը, հագուստը, ամենինչ արվել էր՝ նախքան հրշեջ ծառայության կողմից կրակի մարումը։ Ընտանիքի վնասը, որը գնահատվել էր Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, կազմում է 3 միլիոն դրամ։ Դաշտավանի համայնքապետարանը Արփինեին 900 հազար դրամ գումար էր տրամադրել, իսկ մարզպետարանին մոտավորապես մեկ ամիս է ինչ Արփինեն դիմում էր գրել և սպասում էր պատասխանի։ Մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ 100 ահազար դրամ օգնությունը տրամադրվել է ըստ մարզպետարանի հնարավորությունների չափի։
«Պատկերացնո՞ւմ եք, ամեն օր մեզ քաղաքացիներ են դիմում՝ տարբեր հարցերով և՛ վիրավորներ, և՛ սոցիալապես անապահովներ», - ասաց մարզպետարանի մամուլի պատասախանատուն։
Արփինեն միայնակ մայր է։ Մշտական աշխատանք չունի։ Հողագործությամբ է զբաղվում ու փարոս ստանում։ Երեխաները դպրոցական են՝ 15 և 12 տարեկան։ Այս պահին ընտանիքը ժամանակավորապես ապաստանում է իր բարեկամների տանը։ Արփինեի խոսքով՝ այս պահին իրենց տրամադրած գումարով հնարավոր չէ նոր ապաստանի հարց լուծել։
Սյուզի Սիրականյան