Հանրապետության հրապարակում «Գորշ գայլերի» նշանը ցույց տվող օգտատիրոջ լուսանկարը հին է․ Factor

Factor.am-ը գրում է․ Ապրիլի 24-ից հայկական մեդիատիրույթում սկսել է տարածվել թուրք օգտատիրոջ կողմից հրապարակված մի լուսանկար, որտեղ նա ցույց է տալիս «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական շարժման տարբերանշանը։

Իրականում այդ լուսանկարը նոր չէ. այն արվել է 2025 թ. սեպտեմբերին։


 2026 թ. ապրիլի 23-ին X հարթակում  Ուղուր Գյուզել անվանումով օգտատերը հրապարակել է լուսանկար, որտեղ նա Հանրապետության հրապարակում ձեռքով ցույց է տալիս «Գորշ գայլերի» նշանը։ Նա լուսանկարին կից գրառում է արել. «Դա հրապարակը չէ՞»։ Նա ցանցերում ներկայանում է որպես քաղաքական մեկնաբան և վերլուծաբան ինչպես նաև թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ, թեև 2024-ին դուրս է եկել կուսակցությունից։


 Չնայած օգտատերը լուսանկարը հրապարակել է այս տարվա ապրիլի 23-ին՝ այն արվել է 2025 թ. սեպտեմբերին, երբ նա այցելել էր Հայաստան և վլոգ պատրաստել Երևանի մասին։ Ապրիլի 24-ին X-ում այն լայն տարածում ստացավ հայ օգտատեր Ալին Օզինյանի հետևյալ գրառմամբ. «Կանգնած լինելով Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, պարոն Ուգուրը ապրիլի 24-ին իրականացրեց թուրքական ռասիզմի խորհրդանշական գործողությունը։ Նա ո՛չ ծեծի ենթարկվեց, ո՛չ էլ ձերբակալվեց։ Նա հսկայական գովազդ արեց այն մասին, թե որքան հուսալի է Երևանը թուրք զբոսաշրջիկների համար։ Թող երկար ապրի:)»։ 


Այս գրառումը հավաքել է ավելի քան 68 հազար դիտում։ Նույն օրն այն սկսեց շրջանառվել նաև հայալեզու մեդիայում, այդ թվում՝ Ֆեյսբուքում։ Սոցիալական ցանցում այս լուսանկարի տարածումը հատկապես ակտիվացավ երեկ՝ ապրիլի 26-ին։



Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում