Ընդդիմադիր մամուլում հայտնվել են
լուսանկարներ, որոնցում երևում է, որ Երևանի տարբեր մասերում փակցվել են
համբուրվող նույնասեռականների նկարներ։
«Ուժեղ Հայաստանի» մեր աղբյուրների
փոխանցմամբ՝ սա Կալուգացի Սամոյի օտարերկրյա փիառ մասնագետների մտահղացումն է,
նրանք հաշվարկել են, որ ՔՊ-ն աննախադեպ վստահելիության վերելքի վրա է, և դա
խաթարելու համար փորձում են խաղարկել հայ հասարակության պահպանողական լինելու
քարտը։ Նրանք ՔՊ-ի ընտրությունների սիմվոլ «սրտիկը» մտցրել են նույնասեռականների
համբույրի կադրի մեջ և դրանք Երևանում փակցնելով՝ փորձում են մարդկանց մեջ ասոցիացիաներ
ստեղծել։
Մեր աղբյուրը, սակայն, չկարողացավ
պատասխանել հարցին, թե լուսանկարները պատրաստված են արհեստական բանականությա՞մբ,
թե՞ Կալուգացի Սամվելի թիմակիցներն են նկարվել դրա համար։
Հստակ է մի բան՝ Կալուգացու աջակիցները ոչ
մի կարմիր գիծ չունեն։