Այսօր մահացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։ Սմբատ հակոբյանը ծնվել է 1967թ․ հունվարի 17-ին Երևանում։ 1981-83թթ․ ծառայել է ծառայել է Խորհրդային բանակում։ 1988թ․ անդամագրվել է Արցախյան շարժմանը 1990-95թթ․ ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր 1989-1994թթ․ Արցախյան ազատամարտի մասնակից 1996-2001թթ․ծառայել է ՀՀ ՊՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ։ 2003թ․ «Ազատամարտիկների դաշինիք»-ի խորհրդի անդամ։ Սմբատ Հակոբյանի մահվան մասին լուրն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր նրա զինակից ընկեր Արամ Ավետիսյանը: «Սմբատ Հակոբյանը արցախյան առաջին պատերազմի ամենաառաջին և ամենաառանցքային հրամանատարներից մեկն էր՝ աղվանական, ապա «Լեգեոն» ջոկատի հրամանատարը, 44-օրյա պատերազմի ժամանակ հարավային ուղղություններից մեկի հրամանատարն էր»,-նշել է Արամ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Սմբատ Հակոբյանը մասնակցում էր նախկին իշխանությունների հրաժարականի պահանջով բազմաթիվ միջոցառումների, երթերի, ցույցերի և այդ միջոցառումներից մեկից հետո էլ՝ 2015 թվականի սեպտեմբերի 21-ին, դաժան ծեծի էր ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց։ Ծեծի արդյունքում նա ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, որոնք էլ հետագայում առողջական խնդիրներ էին առաջացրել։ Հիշեցնենք նաև, որ այդ միջադեպի մեջ շոշափվում էր ՀՖՖ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անունը։